Մայրենի

 4.Գտիր հակադրություներ պատմվածքում

Շան ազնվության և տղայի անազնվության միջև:


Շուը ցանականում էր գնալ փնտրել խոզերին իսկ տղան ինքն իրեն խաբելովնստում էր ծառի տակ և սպասում էր թե երբ է հորեղբայրը գնալու:

Ավագների աշխատասիրության և տղայի ծուլության միջև

Երբ որ տղան գիրք էր կարդում ծնողները ամեն մեկը մի գործով էր զբաղված:Հայրը ՀԱվանոցն էր վերանորոգում, մայրը կարտոփիլ էր գավագում:

Շունը ոգնում էր տղային որպիզի տղան գտնի խոզերին: Տղան շանը ուղարկում էր խոզերին փնտրելու:

Տղային՝ 

Մեղադրիր

արդարացրու

բնութագրիր


Տղան սաշ ալարկոտ էր նա չեր ուզում ծնողներ որովհետև նա կպել էր այդ գրքից և պոկ չեր գալիս:

Տղան  գերազանցիկ էր, ալարկոտ էր, գրքասեր և ինքնախեբությամբ էր զբաղված:

Նկարագրիր պատմվացքում ներկայացված 

Գյուղը

Գյուղը արեխծվածային գյուղ էր դա երեվում է երբ որ խոզերըկորում են:

Գյուղացիներին:

Գյուղացիները շատ աշխատասեր են:

                                               Տնային աշխատանք
երբ բլուրների գլխից նայում ես, կանաչ հովիտը լիովին կանանչ է, կաղնին վեհորեն կեցած է կանանչ հովտում,ժայռը նիրհելով ուկնդրում է ամպերի շըրշյունը,մասրենին իր հինգ հատ ծախկաբաժակը պահել է արևի տակ, և կանաչ դաշտում կաած արածում է աստղազարդ մի ձի ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ, ոտքերը երկար վիզը երկար, բաշը ու պոչը արևանձ ու թուխ, ճակատին սպիտակ աստղածաղի:Երբ քայլ է դնում ետևի աջ ոտքը մի քիչն ձգվում է ջղային դողի պես հին սպիի պատճառով: Աստղածաղիկ ճակատով ձին բարձրաացնում է իր գեղեցիկ գլուխը, և նրա աչքերի մեջ արտացոլվում են ժառյը, կաղնին, մասրենին,կանանչ հովիտը և կապույտ երկնքի սպիտակ ամպերը 
                                                            
                                                       Տնային աշխատանք


Հեղինակը այս պատմությամբ ուզում էր նկարագրել բնության որենք և երեվույթները: Բնության որենքն է սպանիր ուտելու համար կամ սպանիր պաշպանվելու համար:                    
                                                 
Այս հեքյատում ամենաշատը շառժն էր: Գայլի կռիվը,գայլի և շների կռիվը գայլի շառժը:


                            

                                                     Տնային աշխատանք

Ձի-գայլ հակադրության մեջ ում կողմն էր հեղինակի համակրանքը:Պաճառաբանիր պատասխանդ:

Հեղինակը երկուսի կողմից է վորովհետև:        
                                                                  
Ձիու կողմից է որովհետև ձին պաշպանում էր իր ձագուկին:
Գայլի կողմից է որովհետև գայլը ձագուկներ ուներ և եթե կեր չտանի ձագուկները չսատկեն:

1.Կայծակը
2.Ձին հովիտում
3.Քուռակը
2 Ահանգիստ ձին
5.Ձին զայրանում է
6.թշնամին հայտնվում է
6.Գալի և ձիու կռիվ
7.շները նկատում են գայլին
8.թոփուշ շունը
9.տապալված ձին
10. գայլի ձախողումը
 11.որփացած քուռակը                                                  

                                                Տնային Աշխատանք

Տրված բառերն ըստ հոմանիշութան հինգ խմբի բաժաննի:


Մանցուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան,նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելացուկ :


Մնացուկ-Մնացորդ-թափոն-թերմացք-թափթփուկ-ավելցուկ

Ոստ-շյուղ-շիվ-ճյուղ

Մառան-նկուղ-շտեմարան

Տարակուսել- կասկածել-եկմտություն-

Պարսավանք-հանդիմանություն

Անարգանք-կշտամբանց


Սխալ ակմ ոչ տեղին գործածված բառերը գտիր և ուղարկիր դրանց հոմանիշները գրելով


Մի թարմ աշակերտ կար մեր դասանրանում:
Մի նոր աշակերտ կար մեր դասարանում:

Հիվանդին լավ դիտիր, որ շուտ լավանա:
Հիվանդին լավ նայիր, որ շուտ լավանա

Տարվա ծայրին մի անակնկալ էլ կար
Տարվա սկզբին մի անկանկալ էլ կար

Մատանու ակը գլորվեց մինչև կոշիկն ու հանգստացավ:
Մատանու ակը գլորվեց մինչև կոշիկն ու կանգնեց:


Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի ևՆանեի եղբայրը։ Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Դերջան գավառի Բագահառիճ գյուղում։ Միհրին էր նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։
Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր նրա անունով՝ Միհր, իսկ յոթերորդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամսին, դարձյալ կոչվում էր նրա անունով՝ Մեհեկան։ Միհրի անունից են ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը՝ մեհյան։
Միհրի անունն ու արարքների հիշատակը որոշ ձևափոխումներով պահպանվել են «Սասնա ծռեր» հերոսավեպում, հանձին Մեծ և Փոքր Մհերի անունների և վեպերի։
Ըստ «Սասնա ծռերի»՝ Մեծ Մհերը ծովածին Սանասարի որդին է։ Նա տակավին 15 տարեկան պատանի էր, երբ Սասունում սով ու թանկություն է ընկնում։ Պարզվում է, որ Սասնա լեռներում մի ամեհի առյուծ է լույս ընկել, փակել Սասուն տանող բոլոր ճանապարհները, անցնող–դարձողներին հոշոտում է, չի թողնում հաց կամ որևէ ապրանք մտնի Սասուն։
Մհերն իմանալով հացի պակասության և թանկության պատճառը, հաջորդ իսկ օրը գնում է առյուծի դեմ կռվելու։ Առյուծը որ տեսնում է Մհերին, գազազած գալիս է ընդառաջ, պոչը գետին է խփում, փոշու ամպեր բարձրացնում։ Մհերը, երբ ուղեկիցներից իմանում է, որ եկողը առյուծն է, անզեն գնում է նրա դեմ, գոտեմարտի է բռնվում առյուծի հետ, կանչում իր պապենական երդումը՝ «Հացն ու գինին, տեր կենդանին», մի ձեռը գցում է առյուծի վերին ծնոտից, մյուսը՝ ներքինից, քաշում ճղում է առյուծին, անում երկու կես, կեսը դնում ճամփի մի կողմը, մյուս կեսը՝ մյուս կողմը, վերադառնում Սասուն։ Այդ օրվանից նրան կոչում են Առյուծաձև1 Մհեր։
--------------------------
1. Առյուծաձև մակդիրը հասկացվում է երկու իմաստով, առյուծ ձևող, ճղող և առյուծի ձև, առյուծի կերպարանք ունեցող։
«Սասնա ծռերի» այն պատումներում, ուր պատմվում է Մեծ Մհերի առյուծ սպանելու՝ ձեռքերով երկու կես անելու, ճղելու
[էջ 41]
Մեծ Մհերին խորհուրդ են տալիս գնալ Աղջաղլա Յալերի թագավորի աղջկան՝ Արմաղանին ուզելու։ Երբ Մհերը գնում է այդ թագավորի քաղաքը, տեսնում է՝ բոլոր քաղաքացիք սև են հագել և լաց են լինում։ Մհերը հարցնում է սգո պատճաըը։ Պարզվում է, որ քաղաքի մոտ գտնվող սարի քարանձավում, որտեղից քաղաքի ջուրն է գալիս, վիշապ է մտել, փակել աղբյուրի ակը և կտրել ջուրը։ Ամեն անգամ, որպեսզի մի քիչ ջուր տա վիշապը մի աղջիկ է ուզում։ Յոթ օր է, ինչ քաղաքը ծարավ է։ Այդ օրը թագավորի աղջկա հերթն է, նրան պետք է տան վիշապին, դրա համար էլ քաղաքը սուգ է մտել։ Մհերը գնում է այդ քարանձավը և պատվիրում քաղաքացիներին՝ թագավորի աղջկան բերել այնտեղ։ Մհերը գնում, կանգնում է քարանձավի մոտ. այնտեղ են բերում սև հագած թագավորի աղջկան։ Երբ վիշապը տեսնում է աղջկան, դուրս է սողում քարանձավից, որպեսզի աղջկան կուլ տա։ Մհերը քաշում է թուրը, վիշապի յոթ գլուխն էլ թռցնում, գլուխներից թանձր կրակ ու ծուխ է բարձրանում։ Մհերը սպանված վիշապին քարայրից գլորում է ցած, անմիջապես քարայրից պղտոր արնաջուր է հորդում ներքև, ապա աստիճանարար սկսում է զուլալվել։ Մարդիկ ուրախությունից իրենց ջուրն են նետում, խմում, զվարճանում։
Թագավորի դուստրը արնաջուր գալու պահին ձեռքը թաթախում է արյան մեջ, խփում Մհերի մեջքին, վերադառնում պալատ։ Թագավորը աղջկան տեսնելով, շատ է ուրախանում, հարցնում է, թե ինչպե՞ս է ազատվել, ո՞վ է ազատել։ Աղջիկը ոչինչ չի պատասխանում։ Թագավորը կարգադրում է գտնել վիշապ սպանողին, բերել, խոստանալով աղջկան նրան տալ կնության։
Շատերն են գալիս ներկայանում թագավորին, ասելով, որ իրենք են վիշապին սպանել։ Արմաղանը բոլորին հետ է դարձնում, բացահայտում նրանց սուտը։ Գալիս է Մհերը։ Թագավորը հարցնում է.
— Դո՞ւ ես իմ աղջկան ազատել։
— Ես եմ ազատել, — ասում է Մհերը,— իմ սրով վիշապի յոթ գլուխներն եմ թռցրել։
Թագավորը նրան էլ չի հավատում։ Երբ Մհերը շրջվում է գնալու, Արմաղանը նկատում է նրա մեջքին դրոշմված իր ձեռքի արյունահետքը, մոտենում է Մհերին, բռնում թևից, ներկայացնում հորը։
— Հայր թագավոր, այս տղան ինձ ազատեց, ես պետք է նրա հետ ամուսնանամ։
--------------------------
մասին, վիպասացները Առյուծաձև, մակդիրը առաջին իմաստով են հասկացել, իբրև առյուծ ձևող։ Բայց կան պատումներ էլ, ուր առյուծ սպանելու մոտիվը չկա, բայց Մհերը կոչվում է Առյուծ Մհեր։ Նախնականը, ըստ երևույթին, եղել է մակդիրի երկրորդ իմաստը՝ առյուծի ձև, առյուծի կերպարանք ունեցող, որովհետև Միթրա-Միհր աստծուն պատկերող հին հռոմեական մի շարք քանդակներում Միհրը (Միթրա) պատկերված է առյուծի գլխով և մարդու մարմնով։ Այստեղից էլ՝ «Սասնա ծռերի» որոշ պատումներում պահպանված Առյուծ Մհեր անվանումը։
[էջ 42]
Հայրն ուրախանում է, Արմաղանին տալիս է Մհերին, Մհերն առնում է Արմաղանին, բերում Սասուն։
Մեկ ուրիշ պատումով՝ Արմաղանին Սպիտակ դևն է փախցնում, տանում իր բնակարանը, որը գտնվում է ջուր բխող մի սարի գագաթին։ Մհերը հարցուփորձով գտնում է դևի բնակատեղին, քնած դևին արթնացնում է, հետը մենամարտում, սպանում Սպիտակ դևին, Արմաղանին ազատում, բերում Սասուն, հետն ամուսնանում։
Փոքր Մհերը Մեծ Մհերի թոռն է, Դավթի որդին, երբ ծնվում է մորից, մի ձեռը փակ է լինում, որքան չարչարվում են, չեն կարողանում բացել։ Կանչում են հորը՝ Դավթին, կամ Քեռի Թորոսին, որը շփելով կամ աղոթելով, բացում է Մհերի բուռը, բռան մեջ՝ մի գունդ լերդացած արյուն։ Գուշակում են, որ Մհերը աշխարհը մի գունդ արյուն է շինել ու առել բռի մեջ։
Մի շարք պատումներով՝ Դավիթը օտարության մեջ է լինում, երբ ծնվում է Փոքր Մհերը։ Մեծանում է, դառնում պատանի, հարցուփորձով մորից՝ Խանդութից, իմանում է հոր մասին։ Ուզում է գնալ հորը փնտրելու։ Մայրը, իբրև նշան, Մհերի բազկին է կապում Դավթի տված ապարանջանը։ Մհերը ճանապարհին հանդիպում է հորը, իրար չեն ճանաչում և սկսում են մենամարտել։ Մեծ դժվարությամր Դավթին հաջողվում է մի կերպ հաղթել պատանի Մհերին (կամ, ընդհակառակը, Մհերն է հաղթում) և երբ գետին դնելով՝ կամենում է սպանել, տեսնում է իր տված ապարանջանը։ Ճանաչում են իրար, հաշտվում։
Որոշ պատումներով՝ մայրը՝ Խանդութը, լսելով հոր և որդու մենամարտի շռինդը, գալիս է միջամտելու, բայց կռվից տաքացած հարազատները չեն լսում Խանդութի աղերսանքը։ Խանդութն ստիպված դիմում է աստծո միջամտությանը։ Երկնքից իջնում է Գաբրիել հրեշտակը, միջամտում կռվին, հորն ու որդուն բաժանում իրարից։ Դավիթը այդ կռվից զայրացած՝ անիծում է Մհերին, որ նա անմահ ու անժառանգ մնա։ Հոր անեծքը կատարվում է. Մհերը մնում է անմահ և անժառանգ։
Իր երկար թափառումների ընթացքում Փոքր Մհերը կռվում է Սասնա թշնամիների, դևերի, կռապաշտների դեմ, բոլորին հաղթում։ Վերջում ծերացած ու անարդար հողը այլևս չի դիմանում անմահ ու անժառանգ Մհերի ոտքերի տակ, ոտքերը խրվում են հողի մեջ, տանջում։ Հուսահատված, հայրենի տնից հալածված Մհերը օգնություն է հայցում մեռած ծնողների գերեզմաններից։ Ծնողները խորհուրդ են տալիս գնալ Հալեպ կամ Ագռավաքար, այնտեղ պատսպարվել։ Մհերը ճանապարհին դիմում է աստծոն, կռիվ խնդրում։ Աստված ուղարկում է իր յոթ դաս հրեշտակներին Մհերի դեմ կռվի։ Մհերը կռվում է, բայց չի կարողանում հրեշտակներին հաղթել։ Աստծո հրամանով Վանի մոտ գտնվող Ագռավաքար ժայռը բացվում է, Մհերը ձիով մտնում է ժայռի մեջ, փակվում։ Մհերը ժայռից դուրս կգա այն ժամանակ, երբ հին աշխարհը քանդվի և մեկ էլ շինվի, երբ անարդարությունը աշխարհից վերանա, բարիքների առատություն լինի՝ գարին դառնա ընկույզի չափ, ցորենը՝ մասուրի, երբ հողը դառնա արդար, դիմանա նրա ոտների տակ։

Комментариев нет:

Отправить комментарий